00:00:00

Միջազգային ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի կարգավորող մարմնի փորձագետներն այցելել են Թուրքիա

19:30, 07 մայիս 2024 Հասարակություն

Փողերի լվացման ֆինանսական միջոցառումներ մշակած միջազգային Financial Action Task Force-ի մասնագետների թիմը հանցավորության դեմ պայքարի կազամկերպությունը, որը 2021 թվականին Թուրքիային ներառել է «գորշ ցանկում», ըստ՝ Reuters-ի՝ հաջորդ ամիս Թուրքիային վերաբերող երկար սպասված զեկույցից առաջ հանդիպել է թուրքական իշխանությունների հետ:

Զրուցակիցներից մեկը պատմել է, որ չնախատեսված հանդիպման ժամանակ տեղում գնահատվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում Թուրքիայի առաջընթացը, ինչն էլ 2021-ին վարկանիշի անկման պատճառ է դարձել:

Ըստ զրուցակցի՝ խմբի զեկույցը հիմք կծառայի հունիսի 28-ի լիագումար նիստում FATF-ի որոշման համար, որը, ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի, կազդարարի Թուրքիայի հեռացումը հատուկ վերահսկվող երկրների գորշ ցանկից։

Փետրվարին Թուրքիայի վերաբերյալ իր վերջին հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, թե նախնական որոշում է ընդունել, որ երկիրն էապես իրագործել է իր գործողությունների ծրագիրը և տեղում գնահատվելու կարիք ունի:

 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր