00:00:00

«Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին

14:03, 07 մայիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց՝ եթե ապօրինի քայլեր լինեն՝ բիրտ ուժ կկիրառվի։

«Եթե դուք փորձեք այստեղ նռնակ նետել՝ ձեր նկատմամբ հնարավոր ամենաբիրտ ուժը կկիրառվի»,-ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների նկատմամբ ուժ կկիրառվի։

Ինչ վերաբերում է իր հրաժարականին՝ նա ասաց, թե արդեն անլուրջ է այդ թեման։

«Ես արդեն մի քանի անգամ տվել եմ հրաժարական, արդեն անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որ անընդհատ հրաժարական է տալիս»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր