00:00:00

Ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ մարմին է հայտնաբերվել

10:00, 07 մայիս 2024 Հասարակություն

Այսօր մայիսի 7-ին խոշրո ու ողբերգական հրդեհ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն  ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: Ֆոտոլրագորղը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տաածումը, ապա մարել այն:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրդեհի վայրից հեռացրել են մի քանի տրանսպորտային միջոցներ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները մի քանի հրշեջների և բնակիչների հետ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները: Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, նույնպես պարզվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր