00:00:00

Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան

13:43, 06 մայիս 2024 Քաղաքականություն

Հոգին հաղթել է դուխին, դուխն իր ծունկը ծալել է այսօր հոգու դիմաց, և այս ճանապարհը լինելու է եռագույնի հաղթանակը՝ սև ու սպիտակի վրա․ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

 

Սփյուռքի՝ նրանց միանալու և աջակցելու մասին հարցին Սրբազանւը պատասխանեց, որ 10 տարի ապրել է Կանադայում, երկու տարի՝ Անգլիայում։ «Պարզվում է՝ այն ժամանակ էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել, որովհետև շքնաշան են տվել՝ Եղիասբեթ երկրորդի շքանշանը»,-ասաց նա։

 

Բագրատ Սրբազանը նշեց, որ իր մասին չարախոսում են նրանք, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար։ «Ցավում եմ իրենց համար, շատերին անունով գիտեմ, կգա ժամանակ, ուղղակի աչքերին նայելով՝ կասեմ բոլորի անունով։ Ազգանուններն էլ շատ տարօրինակ ազգանուններ են՝ պարսկական, թուրքական»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր