00:00:00

Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան

13:01, 06 մայիս 2024 Քաղաքականություն

Այս շարժումը, այս երթն անձի մասին չի, ոչ էլ անձերի մասին է, հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

 

«Ես որևէ կերպով չեմ ուզի, որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չի, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից, ստորացումներից ազատվելու, վերականգնվելու, ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է։ Մենք հաղթանակի կարիք ունենք և կարոտ ենք մնացել։

 

Այս երթը մեզ համար պետք է դառնա այդ հաղթանակի, ինքնամաքրվելու երթը, սա չակնկալիքների պայքար է։ Ոչ մի ակնկալիք չկա, միայն և միայն հայրենիք և պատիվ ստանալու։ Սա հաշտության լայն օրակարգ ունի, ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել։ Եվ ովքեր այս ճանապարհի մեջ կգոռան, կկանչեն, իրենց ինքնադրսևորումն այլ կերպ ցույց կտան, նրանք ուղղակիորեն պետք է հեռացվեն, որովհետև նրանք ո՛չ մտքով, ո՛չ հոգով և ո՛չ էլ իրենց ընկալումներով այս ինքնամաքրման շարժման հետ աղերս ունենալ չեն կարող»,-ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր