00:00:00

Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան

11:26, 06 մայիս 2024 Քաղաքականություն

«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային պատճառներով, մեր մեղավորությամբ, ձեր մեղավորությամբ, միգուցե՝ պետության մեղավորությամբ հանգուցալուծում չեն ստացել»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախորդ օրերին մայրաքաղաքի փողոցների և անցումների հեղեղման խնդրին։

Նա հայտնեց, որ ընթացիկ տարում պետք է վերջնական հանգուցալուծումների գան, քանի որ պայմանագրին արված հղումներով հիմնավորումները երևանցիներին չեն հետաքրքրում։

Մինչ այդ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ հորդառատ անձրևներից հետո ջրի կուտակումների պատճառներն են եղել հեղեղատարների խցանումները, համակարգի խափանումը, իսկ Արշակունյաց փողոցի մի կողմում ընդհանրապես հեղեղատար համակարգ չկա։

«Այս տարի կառավարության, «Վելիա Ջուր» ընկերության հետ պետք է մի հանգուցալուծման գանք, քանի որ անվերջանալի ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել, մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջապես ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի։ Ամեն ծառայությություն ունի իր գինը, այդ գինը պետք է հասկանանք։ Որովհետև չենք կարող ամեն անգամ, մի քիչ մենք անենք, մյուս տարի՝ մի քիչ մեկին խնդրենք։ Ասենք՝ անցած տարի 14 կմ կոյուղի մենք ենք արել, այս տարի մի քիչ էլ կանենք։ Էդ ձև չէ՝ կարկատան է»,-ասաց Ավինյանը։

Հայտնելով, որ կոյուղագիծը պետական գույք է՝ Ավինյանը հարց հնչեցրեց, թե արդյո՞ք նախորդ տարի իրավունք ունեցել են 14 կմ կոյուղագիծ անեն, թե ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր