Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։ ՀՀ ՊՆ-ից ասացին, որ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում: