00:00:00

Փաշինյանն ասում է՝ պիտի առանց 3-րդ կողմի ապրենք տարածաշրջանում․ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել

23:01, 04 մայիս 2024 Քաղաքականություն

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, հաղորդում է 168․am-ը։ 

Քաղաքացի Դավիթ Կիրակոսյանը նրան հարցրել է.

«Մայիսի 7-ին եթե Նիկոլը գնա կամ չգնա Պուտինի ինագուրացիային, ի՞նչ հետևանքներ կլինեն այս կամ այն դեպքում»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Նման մի հարցի նախորդ անգամ անդրադարձել էի: Այստեղ կհավելեմ միայն, որ մեր տարածաշրջանային իրողություններն այնպիսին են, որ հայ-ռուսական հարաբերությունների վերջնական փլուզումը կփլուզի նաև թուրք-ադրբեջանական վիշապին զսպող վերջին պատնեշները:

Երբ Փաշինյանն ասում է, որ պիտի սովորենք առանց երրորդ կողմի ապրել այս տարածաշրջանում, սա նշանակում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ ընդհանրապես չապրել: Պատկերացնո՞ւմ եք՝ նման հայտարարություն աներ Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ի մասով, ի՞նչ հեռանկարներ կամ ճակատագիր կունենար հրեական պետությունն այդ դեպքում:

Նիկոլի այդ հայտարարությունը նաև խոստովանություն է առ այն, որ «Արևմուտք ենք գնում», «Եվրոպա ենք մտնում» լոլոները հերթական սուտն էին, բլեֆը, հեքիաթը: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում (այս հարցի մասին շուտով հոդված եմ հրապարակելու՝ համապատասխան ապացույցներով):

Մինչ պաշտոնական Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը ցավագինորեն հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ՝ իրեն բնորոշ կեղծավորությամբ և քծնանքով ՌԴ-ի հետ կապերն ամրացնելու և Մոսկվային հին Երևանի դեմ տրամադրելու ուղղությամբ:

Որքան էլ Ռուսաստանում հայտարարում են, որ իրենց համար Նիկոլը՝ մի կողմ, հայ ժողովուրդը՝ մի կողմ, տեսանելի է, որ այդ տարանջատումը միշտ չէ, որ ֆունկցիոնալ առումով լիարժեք աշխատում է կամ կաշխատի: Ապրիլի 24-ին ռուսական բարձրաստիճան անդրադարձի բացակայությունն այս խնդրի հետևանքներից էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր