00:00:00

ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է

22:05, 03 մայիս 2024 Հասարակություն

ՌԴ կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա։ Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ 

Սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ։

Այսպես, շաքարավազի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով՝

Հայաստան – 28 հազար տոննա,
Բելառուս-5 հազար տոննա,
Ղազախստան – 120 հազար տոննա,
Ղրղզստան – 28,5 հազար տոննա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր