Այս պահին լարված իրավիճակ է Կիրանց գյուղի մոտ։ Ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը և հավաքվածներին թույլ չեն տալիս գյուղ մտնել։
Նշում են, թե միայն կիրանցեցիները կարող են մտնել գյուղ։
Տեղում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Գառնիկ Դանիելյանը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը բանակցում է, որպեսզի ոստիկանները թույլ տան մարդկանց մուտք գործել Կիրանց։