ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղության հնարավոր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Դա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման հարցում խորապես ներգրավված է նաև անձամբ պետքարտուղարը: Իր պաշտոնավարման ընթացքում նա մշտապես փոխգործակցել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,- ասել է նա:
«Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է Պատելը: