00:00:00

Արա, խի չե՞ս ուզում գործը քննես, որովհետև հելավ ձեզ ասեց` ոնց անեք. Տղերքը, որ գիտակցություն ունենային, ոչ մեկը չէր զոհվի. ծնող

11:30, 01 մայիս 2024 Տեսանյութեր

Մի քանի օր, կամ մի ամիս դուրս չեկանք, ինչ-որ ձևով իրանց հերթական խաբեություններին հավատացինք, մարդու տեղ դրեցինք, դա չի նշանակում, որ մենք քնած ենք: Մենք մինչև վերջ գնալու ենք, էսօր եկել ենք պահանջով, որ այս հարցին լուծում տան: Այս մասին այսօր, հրապարակում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Եթե ինքը իրա էշ հալով սաղին էշի տեղ ա դրել, էդ չի նշանակում, որ սաղ հավատալու են իրա ասած վարկածին: Հիմա որ գան, կասեն գործը դատարանում ա, բայց դատարանից մենք ի՞նչ ենք տեսնում, պաշտոնական վարկածը առաջ տանելուց բացի ի՞նչ ա արվում, առաջին օրվանից, ինչ գործը գցել ա էդ ուղղության վրա, դատարանը ասում ա վերջ տենց ա: Դատարանը ժամանակ ա ձգում մեր ու ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, բայց պաշտոնական վարկածից բացի այլ վարկած առաջ չի եկել:  Կանչում են տղերքի հետ ծառայած զինվորներին, մեկի ասածը մյուսի հետ չի բռնում, էդ հակասություններով ո՞վ ա զբաղվելու, կանչի ասի՝ ինչի՞ ես դու մի բան ասում, մյուսը ուրիշ բան, եթե երկուսդ էլ նույն պահին նույն տեղն եք եղել»,-ասաց զոհված զինծառայողի ծնողը՝ հիշեցնելով, որ դեպքի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել և պաշտոնական վարկածը ներկայացրել՝ ըստ որի սպան բենզին էր լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն էր անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել էր կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ էր դարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր