00:00:00

Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են

11:17, 01 մայիս 2024 Տեսանյութեր

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր,որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վաղ առավոտից կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի աշխատում, ինչի հետևանքով էլ գործը չի բացահայտվում։

Զինվորական կացարանի հրդեհից մահացած Արամ Մանուկյանի պապիկը Արտյոմ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննության ընթացքում հերքվեց նախնական վարկածը, թե հրդեհը բռնկվել է կանեստրով բենզինից. «Բայց մինչեւ հիմա Փաշինյանի այդ վարկածն են առաջ տանում քննչական մարմինները: Չկապակցված քննություն են տարել, որտեղ մեկը մյուսին չի բռնում: Մեր վարկածն այն է, որ քննչական մարմինները չեն աշխատում: Հիմա էլ դատավարությունը ոչ օբյեկտիվ է: Ես կասկածում եմ, որ դատավորներն էլ ուղղորդված են: Արդեն փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել են»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր