00:00:00

Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)

22:12, 30 ապրիլ 2024 Տեսանյութեր

Տավուշում պայքարը շարունակվում է։ Կիրանցում հավաքված մարդիկ՝ ինչպես բնակիչները, այնպես էլ պայքարին միացած տարբեր ոլորտների ներկայացուցիչները,  քննարկում են ստեղծված վիճակը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նրանց հետ զրույցի ընթացքում անդրադարձավ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Կիրանցի բնակիչները խիստ հուզված ու վրդովված էին դուրս եկել այդ հանդիպումից, նրանց անվտանգության ոչ մի երաշխիք չէր տրվել։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե եթե բանակի փոխարեն սահմանապահներ տեղակայվեն, կիրանցիները հնարավոր է՝ 7 օր անվտանգ ապրեն, բայց թե 8-րդ օրն ինչ կլինի, չի կարող ասել։

Դանիելյանը հանդիպման այս դրվագին անդրադառնալով՝ նշեց․

«Մարդիկ ասել են՝ բա  էստեղ ո՞նց ենք ապրելու, ասել է՝  պատ ենք դնելու․ տուֆից պատ ենք դնելու, գյուղը երկու մասի բաժանենք»։

Ներկաներն այս պատասխանը տրամաբանությունից դուրս որակեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր