00:00:00

ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան

15:57, 30 ապրիլ 2024 Քաղաքականություն

Արձանագրում ենք, որ հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և պարզաբանեց, թե որոնք են այդ եզրակացության հիմքերը:

Ըստ Տիգրան Հակոբյանի՝ չափորոշիչներից մեկն այն է, որ յուրաքանչյուր տարվա ավարտին հանձնաժողովը գրավոր պաշտոնական հարցումներ է ուղարկում լիցենզավորված և հեղինակազորված հեռարձակողներին, ցանցային օպերատորներին հետևյալ հարցադրումով՝ իշխանության բոլոր ճյուղերի կողմից եղե՞լ են արդյոք խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքեր:

«Ի պատասխան՝ էական նշանակության բողոքներ մենք չենք ստացել, որոնք հանձնաժողովի միջամտության կարիքն ունեն»,- ասաց նա:

Երկրորդ չափորոշչի հիմքում հրապարակումներն ու հանրային ելույթներն են, որոնց մասով, ըստ Հակոբյանի, «նույնիսկ որևէ էական շեղում» չի արձանագրվել:

Երրորդը գրավոր դիմումներն ու բողոքներն են. «Տարատեսակ դիմումներ ստանում ենք, բայց այս խնդրի առնչությամբ բողոքներ չեն եղել, և ամենակարևորը՝ մենք ամենօրյա ռեժիմով ոչ ֆորմալ եղանակով աշխատում ենք բոլոր հեռարձակողների հետ»:

Ըստ Տիգրան Հակոբյանի՝ մեծ թվով դժգոհություններ էլ կան, որոնք, սակայն, վերաբերելի չեն հեռարձակողների վրա ճնշումների գործադրման խնդրին:

«Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում խնդիրներ չունենք, և որ հեռարձակողները չեն ենթարկվում շատ ժամանակ արտաքին միջամտության»,- ասաց նա:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ որևէ գործիքակազմ չկա, որպեսզի հանձնաժողովը իրազեկվի իշխանությունների և հատկապես լրատվամիջոցների հիմնախնդիրների, քաղաքական ուժերի, փայատերերի ստվերային սեփականատերերի՝ խմբագրական քաղաքականությանը միջամտելու, ստվերային ֆինանսավորելու մասով տեղեկություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր