00:00:00

Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին

08:29, 29 ապրիլ 2024 Քաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ Հայաստանում կալանքները կտրուկ աճել են ու դա, ըստ նրա, տեղի է ունեցել Աննա Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո։

«2017-ին եղել է 998 կալանավորում, 2018-ին՝ 804, հետո՝ 968, 961, 986, 1207 ու 1559։ 2018-ի համամետ՝ 2023-ին եղել է կալանավորումների կրկնակի աճ։ Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է հատկապես ձեր պաշտոնավարման ժամկետի հետ»,- դիմելով Աննա Վարդապետյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Թորոսյանը նշեց՝ այո, կարող է լինել տպավորություն, որ կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց ու խոստովանքներ կորզելու միջոց։

«Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ կալանքներն օգտագործվել են խոստովանական ցուցմունքներ կոզրզու համար ու դրանից հետո էն մարդիկ կալանքից բաց թողնվել»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր