Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Հիշեցնենք, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել, մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել։