Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության տարբեր շրջաններում մարդիկ շարունակում են անհնազանդության ակցիաներ իրականացնել: Տավուշեցիներն էլ արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: