00:00:00

«Պայքարե՛ք, որ մեր զգացածը դուք չզգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներին դիահերձարաններում ման չգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներն անհետ չգնան, որ գերի չմնան…». Աստղ Գալեյան

12:56, 26 ապրիլ 2024 Բլոգ

44-օրյա Արցախյան պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, պայքարի կոչ է հղել ֆեյսբուքյան իր էջում․

«Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար։

Պայքարե՛ք, որ մեր զգացածը դուք չզգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներին դիահերձարաններում ման չգաք, պայքարե՛ք, որ ձեր զավակներն անհետ չգնան, որ գերի չմնան, պայքարե՛ք, որ ձեր տուն Եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն, պայքարե՛ք, որ ձեր զավակներին իրականում գուրգուրեք, որ մեր պես կարոտից գժված քար չհամբուրեք։

Պայքարե՛ք, մարդի՛կ, որ ձեզ չխաբե՛ն, չխեղաթյուրե՛ն հազարամյա Հայոց պատմությունը մեր, պայքարե՛ք, որ հա՛յ կոչվեք»,

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր