00:00:00

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը

23:51, 25 ապրիլ 2024 Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր 2023 Country Reports on Human Rights Practices: Armenia («Երկրի զեկույցները՝ մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ 2023. Հայաստան») տարեկան զեկույցում ներառել է Երևանում բողոքի ցույցերի շրջանը, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո։ 

Ինչպես նշում է զեկույցը, մինչև սեպտեմբերի 30-ը բողոքի ցույցերը «հանդարտվել էին»։

«Բազմիցս ցուցարարները՝ ընդդիմության գլխավորությամբ և, ըստ տեղեկությունների, դրդված օտարերկրյա դերակատարների կողմից, ագրեսիվ և բռնի վարք են դրսևորել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը և փորձել գրոհել կառավարության շենքը, որտեղ աշխատում էր վարչապետը։ Ոստիկանությունը պատասխանել է ուժի սահմանափակ կիրառմամբ և խլացուցիչ նռնակներով»,- նշվում է ակնարկում։

Բացի այդ, զեկույցում ասվում է նաև, որ այս բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառման «սահմանափակ զեկույցներ» են եղել:

«Սեպտեմբերի 22-ին տեսագրությունում երևում է, որ ոստիկանները ոստիկանական մեքենայում հարվածում են ընդդիմության առաջնորդ Լևոն Քոչարյանին՝ նրան ձերբակալելուց հետո»,- նշվում է փաստաթղթում։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանի Քննչական կոմիտեն ցույցերի առնչությամբ հետաքննություն է սկսել 58 անձի նկատմամբ և պաշտոնապես մեղադրանք առաջադրել նրանցից 46-ին։ Նոյեմբերի 3-ի դրությամբ նախնական կալանքի տակ է մնացել 28 ամբաստանյալ։

«Սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախորդ օրը կառավարության շտաբի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 34 մարդ, այդ թվում՝ 16 ոստիկան և 18 քաղաքացիական անձ, թեև նրանք չեն հայտնել վնասվածքների աստիճանի և լրջության մասին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կառավարությունը 13 քրեական հետաքննություն է սկսել սեպտեմբերի 19-ին սկսված բողոքի ցույցերի կապակցությամբ իրավապահների կողմից ուժի հնարավոր չափից ավելի կիրառման վերաբերյալ», - ընդգծվում է ԱՄՆ ԱԳՆ վերանայման մեջ։

Նշվում է նաև, որ օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբեր ոստիկանները բազմիցս խոչընդոտել են քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանին և մյուսներին վրան տեղադրել Երևանի զբոսայգում, «որը պետք է ծառայեր որպես երկրի անվտանգության հարցերի հանրային քննարկումների շտաբ, չնայած այն բանին, որ 2022 թվականին ընդդիմության մյուս բողոքի ակցիաների ժամանակ քաղաքի կենտրոնի գլխավոր փողոցը մեկ ամսից ավելի փակ էր»։

«Նույն կերօ, նոյեմբերի 25-ին Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման ութ անդամների՝ վրան տեղադրելու փորձի համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր