00:00:00

2018թ-ին բոլորս սխալ ենք գործել, հիմա սխալն ուղղելու ժամանակն է․ Կոթիի բնակիչ

21:37, 25 ապրիլ 2024 Հասարակություն

Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե մինչև Ոսկեպարի գետն է սահմանազատում լինելու, բայց էն, ինչը հիմա կատարվում է, ցույց է տալիս, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են, պատմության մի մասը թաքցրել են: Այս մասին Կիրանցում, որտեղ բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհն ու Կամուրջը՝ խոչընդոտելով ականազերծման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Հովիկ Վերանյանը, որը նույնպես միացել է տավուշեցիների ընդվզմանը:

«Մեր ոստիկաններին, որ էսօր կանգնած պահում են ժողովրդին խաբող իշխանություններին, կոչ ենք անում հասկանալ, որ իշխանությունները խաբում են, փորձում են թաքցնել ճշմարտությունը: Ցանկացած իշխանություն իշխանություն է ուժայինների շնորհիվ: Հենց ոստիկանները չկատարեցին իշխանության հրահանգը, իշխանությունը կդառնա հասարակ քաղաքացու պես մի մարդ»,- ասաց նա:

«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ու՞ր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ինքը թաքնվում էր պատգամավորական մանդատի հետևում, ու հրաժարվում էր Արցախ գնալ, արդարանալով, որ պատգամավորին չի կարելի պատերազմի դաշտ գնալ»,- ասաց  ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որ այսօր  Բագրատաշենում ճանապարհ փակող շատ տղաներ  44-օրյա պատերազմին մասնակցել են, մարտական ընկերներ ու հարազատներ կորցրել:

Նրան զայրացնում է այն, որ այսօր փորձում են մեզ համոզել, որ թուրքի հետ հնարավոր է բարեկամություն անել: Կոթիի բնակիչը պատմում է, որ իր պապի հայրը որբ է մեծացել, որովհետև 1920 թվականին նրա հորը թուրքերն են սպանել, իսկ պապը 1994 թվականին թուրքի դրած ականից է զոհվել:

«2018 թվականին բոլորս սխալ ենք գործել, հիմա եկել ա սխալը ուղղելու ժամանակը»,-հավելեց Հովիկ Վերանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր