00:00:00

Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը

20:30, 25 ապրիլ 2024 Քաղաքականություն

Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ պահվող Արցաախի նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր  նրան թույլ են տվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա ապրիլի 5-ից հացադուլ սկսած և գրեթե երեք շաբաթ  լիակատար մեկուսացման պայմաններում պահվող  Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է ընտանիքի հետ:

Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, որը գնալով վատանում է: Անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր