Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում։
Քաղաքացիների կողքին են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում զիջումների դեմ պայքարող բնակիչներին։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ էլ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների։