00:00:00

Լրատվամիջոցներին գեներալ ներկայացած անձինք ինքնակոչ են, նրանք գեներալ չեն

11:34, 25 ապրիլ 2024 Հասարակություն

Armenian Military Portal տելեգրամյան էջը գրում է.
Երեկ զինված ուժերին անհայտ անձը լրագրողների հետ զրույցում ներկայացավ որպես գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան:
Հերթական ինքնակոչ գեներալ-լեյտենանտին հաջորդեց մեկ այլ ինքնակոչ՝ ներկայանալով գեներալ-գնդապետ Առաքելյան:

Տարակուսելի է, որ լրագրողները հայկական բանակի համազգեստին լավ ծանոթ չեն և ուշադրություն չեն դարձնում մտացածին տարբերանշաններին ու չեն տարբերում իրական զինվորականին ինքնակոչից: Նշենք, որ զինված ուժերում նման գեներալներ չկան, իսկ ինքնակոչների խոսքը հանրությանը մատուցող լրագրողներին մաղթում ենք մասնագիտական աճ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր