00:00:00

Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան

17:03, 24 ապրիլ 2024 Քաղաքականություն

Եթե կա քարտեզ, որի հիման վրա այդ 4 գյուղերն Ադրբեջանին են պատկանում, ուրեմն, ըստ այդ քարտեզի, ՀՀ-ից հարյուրավոր հեկտարով տարածքներ օկուպացված են, հիմա այդ օկուպացված տարածքներից պե՞տք է դուրս գան, թե՞ ոչ, հարցը սա է․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացին։ 

«Եթե լեգիտիմության հարցն ենք քննարկում, ուրեմն պետք է լինի միաժամանակյա հետաքշում․ իրենք՝ մեր տարածքներից, մենք՝ իրենց։ Սա պետք է պահանջել»,-ասաց նա և նշեց, որ պետք է դա պահանջել բոլոր մակարդակներում։  

Ըստ նրա՝ էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան տարածքներ, որոնք Ադրբեջանն օկուպացրել է․ «Հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր