00:00:00

Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան

00:26, 24 ապրիլ 2024 Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մանրամասներ հայտնեց ոստիկանության գործողություններից։ Հիշեցնենք՝ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանները բերման են ենթարկել Տավուշից տարածքների հանձնման դեմ բողոքող բաազմաթիվ  քաղաքացիների։

Բագրատ Սրբազանը մանրամասնեց՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հիվանդանոցում է, նրա նկատմամբ ուժ են կիրառել։

«Ընդհանուր առմամբ՝ ոստիկանության գործողությունները անհասկանալիորեն կոպիտ ու կոշտ էին՝ առաջին վայրկյանից սկսած՝ իրենց գնդապետի գլխավորությամբ։ Անունը չգիտեմ ինչ է, եթե ունի անուն։ Սպառնալիքներ էին հնչեցնում։ Այդուհանդերձ, նրանց մեջ կային այնպիսինները, որոնք խուսափում էին բռնի ուժ կիրառել կամ բերման ենթարկել։ Բայց մի զանգված էլ կար, որն աչքի էր ուզում ընկնել։ Նրանցից մեկն էլ՝ բարձրահասակ, ճղճղան ձայնով, թելադրում էր՝ «պիտի պատերի տակով քայլեք»։ Ու՝ շատ ագրեսիվ։ Հնարավորություն են ստցել ինքնադրսևորվել ուրիշի հաշվին ու ցույց տալ՝ որքան հավատարիմ են ստին, ինչ աստիճանի ստրուկ են ստին ու կեղծիքին»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հիշեցնելով՝ մարդկանց պատերի տակով քայլել ժամանակին հրահանգում ու ստիպում էին ֆաշիստները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր