00:00:00

«Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից

19:57, 23 ապրիլ 2024 Քաղաքականություն

Տավուշում հայրենիքից հողեր հանձնելու դեմ մեկնարկած դիմադրությունը կվերածվի՞ հանրյին այնպիսի դիմադրության, որը վերջ կդնի գործող իշխանության զիջումներին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին լրագրողները։

«Դժվարանում եմ կանխատեսում անել։ Ես Տավուշի մասին խոսել եմ։ Բացի խոսելուց, նաև ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունն է հրապարակվել, այնտեղ ամեն ինչ ասված է»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է գործող իշխանության հավաստիացումներին, թե իրենք ՀՀ տարածքից «զիջումներ չեն անում», ապա ՀՀ երրորդ նախագահն արձանագրեց․

«Դե, ինչ ուզում են, այն էլ ասում են։ Նրանց ի՞նչ կա՝ այսօր մի բան կասեն, վաղը՝ ուրիշ բան, մյուս օրը՝ բոլորովին այլ բան»։

ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ գործող իշխանությունների պնդումներում տրամաբանություն չկա։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ու նրա մերձ շրջանակները պնդում են, թե Հայաստանից տարածքներ հանձնելով՝ «նվազեցնում են անվտանգությանը սպառնացող ռիսկերը»։

«Ես տրամաբանություն չեմ տեսնում։ Տրամաբանության նշույլ անգամ այդտեղ  չկա»,- այդ առնչությամբ ասաց Սերժ Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր