00:00:00

Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը

15:56, 23 ապրիլ 2024 Քաղաքականություն

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  հայտարարությանը, ըստ որի, «ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից և Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծել նոր ճանապարհային քարտեզ»։

Նա մասնավորապես գրել է. «Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։

Ավելին, ըստ Էրդողանի, Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին։

Շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։

Արդեն վախենալու է, թե ինչ ուղերձով է հանդես գալու Հայաստանի ղեկավարը վաղը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Իսկ ցեղասպանության հարցից հետո հաջորդ թիրախը լինելու է հայկական սփյուռքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր