00:00:00

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը

11:37, 23 ապրիլ 2024 Քաղաքականություն

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև Տավուշի սահմանների սահմանազատման համաձայնագրի հետ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են երկու երկրների շարունակական ջանքերը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր