00:00:00

Սահմանազատման հարցերով հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել

12:30, 22 ապրիլ 2024 Հասարակություն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառվել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ, ԱԱԾ, ՏԿԵՆ և Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչներ։

Խմբի աշխատանքների համակարգումը վերապահվել է ԱԱԾ դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանին։

Խմբի կազմում են նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ԱԱԾ սահմանապահ ծառայության զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և այլք։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր