00:00:00

«ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին

23:06, 19 ապրիլ 2024 Հասարակություն

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին:

Գոնե հրապարակայնորեն մի արեք նման բաներ: Աշխարհը լսում ու կարդում է ձեզ, ու համապատասխան կարծիք կազմում ողջ ժողովրդի մասին:

Ձեր կառավարիչի ազգադավ գործունեությունից ամաչելու փոխարեն՝ հող հանձնելն ու երկրի ապագան թուրքերից լիարժեք կախման մեջ դնելու քարոզ ե՞ք անում:

Չմոռանաք, որ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր