Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրը։
Նրանք փակել են միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում սահմանազատման հետ կապված նոր պայմանավորվածությանը, որով Տավուշից տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։