Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի 24-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել է Վորոնեժի «Ֆակելին» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում: 60-րդ րոպեն տանտերերին առաջ է մղել Վիկտոր Սան, իսկ 86-րդ րոպեին «Կրասնոդարի» առավելությունը կրկնապատկել է Ջոն Կորդոբան:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն իր թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը հայտավորված է եղել խաղին, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Այս պահին «Կրասնոդարը» 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: «Ֆակելը» 26 միավորով 11-րդ տեղում է։ Աղյուսակը շարունակում է գլխավորել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» (47 միավոր), որը մեկ խաղ պակաս է անցկացրել