00:00:00

Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածության արդյունքը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին

22:01, 19 ապրիլ 2024 Հասարակություն

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Եվրամիության համար «հուսադրող» է որակել սահմանազատման ու սահամանագծման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը, որի արդյունքներով հայկական կողմը, հիշեցնենք, հերթական զիջումներին է համաձայնվել։

Կլաարն այս առնչությամբ X-ում գրել է՝  Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ «համապարփակ և տևական կարգավորման նպատակով»։

Ավելի վաղ  հայկական կողմի հավաստիացումներին, թե «երկուսուկես» գյուղ է հանձնվելու Ադրբեջանին, հետևել էր ադրբեջանական կողմի պնդումը, որ Հայաստանը 4 գյուղ է տալու իրենց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր