00:00:00

Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը

16:25, 19 ապրիլ 2024 Քաղաքականություն

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:
Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։
 
Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների և գործարար համաժողովի կազմակերպման հնարավորություններին, ինչը նոր հարթակներ կստեղծի գործարարների համագործակցության համար։
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով։
 
Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր