00:00:00

Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ

21:15, 18 ապրիլ 2024 Քաղաքականություն

Զինված հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել իրավիճակի սրման, դա վերաբերում է նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ավելացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի երկրներին «պատանդ» է վերցրել իր ներքին և արտաքին քաղաքական շահերի համար՝   հետապնդելով ժամանակավոր, պատեհապաշտ նպատակներ, ինչն էլ հանգեցրել է տարածաշրջնում իրավիճակի սրմանը։

«Ռուսաստանը չի փոխել իր գնահատականը Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ։ Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակը տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու և միջազգային իրավական դաշտը քայքայելու  երկարաժամկետ քաղաքականության հետևանք է»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ առաջ է քաշում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու իր տեսլականը, որը իրականում հանգեցնում է «լճացման» և Գազայի հատվածում ճգնաժամի շարունակման, իսկ պաղեստինյան խնդրի անմիջական լուծումը միտումնավոր հետաձգվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր