00:00:00

Հայաստանն ինձ համար ավելի կարեւոր է, քան իմ հետագա քաղաքական կարիերան. Փաշինյան

23:54, 17 ապրիլ 2024 Քաղաքականություն

Ես սա անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո դառնա անկախ պետություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, տավուշցիների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է․

«Ես համոզված եմ դրա վրա։ Ես գիտեմ, որ սա կարող է իմ քաղաքական կարիերայի վրա նեգատիվ ազդեցություն ունենալ, բայց առաջնորդը նրանով է առաջնորդ, որ պետք եղած տեղը իրեն ռեպուտացիան էլ, հարգանքն էլ, ամեն ինչն էլ զոհաբերի հանուն պետության ու ապագայի։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ինձ համար ժողովրդավարությունն ավելի կարևոր է, քան իմ արժանապատվությունը, քան իմ հետագա քաղաքական կարիերան։ Հիմա որ Բերքաբերում այս երիտասարդությունը տուն է սարքում, էդ տներում պետք է երեխեք ծնվեն, էդ տների դիմաց չպետք է խրամատ լինի, այլ այգիներ պիտի լինեն, քեֆ ու ուրախություն պիտի լինեն»։

Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ  հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։

Այսօրվա հանդիպումից, սակայն, ոսկեպարցիները այդքան էլ դժգոհ չեն մնացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր