00:00:00

ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին

20:55, 17 ապրիլ 2024 Քաղաքականություն

Այսօր քաղաքացիական դիրքորոշում արտահայտողին հերթական անգամ ուզում են կալանավորել»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն խոշտանգված Սամվել Վարդանյանի,ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել սովորական դեպք չէ, երբ քաղաքացին օրենք է խախտել կամ եղել է այդ սահմանգծին, մարդուն նսեմացրել են,դատարանից դուրս հաշվեհարդար են տեսել։ Հասկանում եք, ՔՊ վարչությունը հավաքվել ա, ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է այդ դատավճիռը և հետո իրականացրել են։ Իշխանությունն ինչ դեմք ունի, մենք դա գիտենք, բայց սարսափելին այն է, որ գտնվում են «յան» ազգանունով մեր կողքին ապրող մարդիկ, որ այդ նույն դիմակն են ստանում։ Այդ հրամանները կատարողններն էլ են չէ մարդիկ, երեկոյան գնացել են տուն, ի՞նչ են ասել։ Նրանք էլ են հայրենիքի , բարոյականության, ազնվության կենաց խմում։ Ամեն իշխանություն կարող է բռնապետի վերածվել, դրա նախադեպն ունեցել ենք, խնդիրն այն է, որ հարյուրավոր մարդիկ այդ դիմակը հագնում են ու նմանվում հրեշի։ Սամվել Վարդանյանի դեպքն ուղերձ է հանրությանը՝ տեսեք ձեզ հետ ինչ կկատարվի,եթե համարձակվեք այն ուժին, որը երկիրը հասցրել է կործման եզրին, գնահատական տալ»,-հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր