00:00:00

Գազի Հովոյի որդին կձերբակալվի

23:46, 23 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել ՋՕ ընկերության տնօրենին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա.Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Արթուր Ղազարյանը կձերբալակվի։ Արթուր Ղազարյանը Արարատի մարզում հայտնի  Գազի Հովոյի որդին է։  Հովհաննես Ղազարյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներից է։ Կարապետյանը 2016 թվականին ՝ Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդու համար իրար միացրեց  Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-ները և հանձնեց նրա ղեկավարմանը: Գազի Հովոյի տղան՝ Արթուր Ղազարյանը անցնելով պաշտոնի սկսեց շատ կոշտ գործողությունների դիմել: Նա հաճախ էր ոռոգման ջրի գումար չվճարելու համար ջրազրկում ամբողջական գյուղեր: Առհասարակ Գազի Հովոն եւ նրա որդիները վաղուց արդեն պատուհաս են դարձել ոչ միայն Արարատի մարզի, այլ նաեւ ամբողջ հանրապետության համար։  Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, թե ինչ ծեծկռտուքների մեջ են եղել Հովհաննես Ղազարյանի որդիները՝ Վիլեն եւ Արթուր Ղազարյանները։ Նրանք վայելելով Սերժ Սարգսյանի հովանավորչությունը մշտապես իրենց անպատժելի են համարել։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը փոխել է ոչ միայն ՀՀԿ-ական անպատժելիների, այլ նաեւ նրանց նույնքան անպատժելի տղաների խաղաքարտերը, եւ չի բացառվում, որ շուտով անպատժելիները արագորեն հայտնվեն ճաղերից այն կողմ։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր