00:00:00

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

13:08, 10 ապրիլ 2024 Հասարակություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

 

Երևանում ապրիլի 10-ի ուշ երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-13-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հարավաարևելյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-13-ին ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր