00:00:00

Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում. հրդեհ է բռնկվել «Շատարան» հացատանը

10:56, 08 ապրիլ 2024 Հասարակություն

Այսօր՝ ապրիլի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրապետության փողոցի թիվ 27/1 հասցեում գործող «Շատարան» հացատան պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել: Գրել է  Շամշյանը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են հացատան աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարզվել է, որ այրվել է Վահագն Հովսեփյանին պատկանող հացատան համակարգիչը, 50 գմ էլ մալուխը և ջերմահարվել՝ մոտ 20քմ կախովի առաստաղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր