00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Լունապարկի» տարածքում գտնվող սրճարանում

11:01, 07 ապրիլ 2024 Հասարակություն

Այսօր՝ ապրիլի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի տարածքում, սրճարան է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկեր Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյանը։ Հրշեջները նախ կանխել, ապա մարել են «Golf» սրճարանում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել է ներսում եղած գույքի մի մասը՝ այդ թվում սեղաններ ու աթոռներ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր