Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ռադիոն Պլիտուխինի հետ քննարկել ենք մեր երկու երկրների միջև տասնամյակների պատմություն ունեցող սպորտային համագործակցության հետագա ուղիները, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Նպատակը մեկն է՝ ապահովել սպորտի գալիք սերնդի համար առավել բարենպաստ ու լայն հնարավորություններ, որպեսզի երիտասարդների ներուժը լավագույնս իրացվի», - նշել է նա: