Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300 ծառի փոխարեն տնկվել է 350 նոր ծառ. հայտնում են քաղաքապետարանից։
Մեծ մասը երկարակյաց ու սաղարթախիտ ձիակասկեր են, սոսիներ, որոնք ի դեպ, քաղաքային պայմաններում կարող են մինչև 2500 տարի ապրել։
Նշվում է, որ ծառերի փոխարինումից հետո հատված փայտանյութը տեղափոխվում է Երևանի ջերմոցատնկարանային վարչություն, որտեղից էլ բաժանվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին: