00:00:00

Բլինքենը և Ֆոն դեր Լայենն ասել են Ալիևին, որ օրակարգում այն է, ինչի մասին հայտարարվեց, և նա հասկացավ դա․ Օ՛ Բրայեն

20:48, 05 ապրիլ 2024 Քաղաքականություն

Պետքարտուղար Բլինքենն ու նախագահ Ֆոն դեր Լայենը լավ ու կառուցողական խոսակցություններ են ունեցել նախագահ Ալիևի հետ, ասել են, որ մենք գնում ենք հենց այն ճանապարհով, որը նկարագրվեց այսօր։ Այս մասին առցանց ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛ Բրայենը՝ անդրադառնալով Բրյուսելում այսօր կայացալ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բանակցություններին նախաշեմին ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցերի բովանդակությանն ու արդյունքներին։

«Նախագահը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը - խմբ․) դա հասկացավ, նա ունի ակնարկներ և նախապատվություններ, թե ինչպես կարող ենք անել դա, բայց նաև ասաց, որ յուրաքանչյուր երկրի հարաբերությունները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ տվյալ երկրի գործն են։ Այսպիսով, մենք կշարունակենք աշխատել հենց այդ ոգով՝ աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Դա լավագույն ճանապարհն է տարածաշրջանի համար, դա այն է, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,- ասել է Օ՛ Բրայենը:

Ամերիկացի դիվանագետն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի ներգրավվածությանն ու հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակին։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատմական, շարունակական դեր է խաղում Հայաստանում և Հարավային Կովկասում, և մենք հույս ունենք, որ կարող ենք աջակցել Հայաստանի ժողովրդին, քանի որ նրանք ընտրում են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական բարգավաճման ուղին: Մենք գիտենք, որ շարունակական խոսակցություն կա Երևանի և Մոսկվայի միջև, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է աջակցել և հարգել Հայաստանի ժողովրդի ընտրությունը։

Տարածաշրջանում մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից աջակցվող ապատեղեկատվական ջանքեր, լրատվամիջոցներում տեղեկատվության նման շահարկումը սպասելի էր, կարծում եմ՝ տեսել եք, թե ինչ մեղադրանքներ են հնչում այս համաժողովի կապակցությամբ, այն մասին, թե ինչի մասին է այն լինելու կամ չի լինելու։ Այս համաժողովը շատ հստակ ճանապարհ է աջակցելու Հայաստանի ժողովրդին իր ընտրած քաղաքական ճանապարհին և դա անելու այնպես, որ խրախուսի տարածաշրջանային և խաղաղ տնտեսական ինտեգրումը, որին մենք աջակցում ենք, և որը կցանկանար Հայաստանի կառավարությունը, բայց նաև որին պատրաստ կլիներ հետամուտ լինել նաև Ադրբեջանի կառավարությունը»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր