00:00:00

Թիվ մեկ խնդիրն ատոմակայանն է

22:19, 23 մայիս 2018 Տնտեսություն

Էներգետիկ ոլորոտում առաջնահերթ խնդիրն այս պահին ատոմակայանի հետ է կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ «Գիտեք, որ ամսի 1-ից ատոմակայանը կանգնեցնում ենք և սկսում ենք շինարարական երկարաձգման աշխատանքները։ Մի որոշ ժամանակ հետո կանգնեցվելու է նաև Երևանի ՋԷԿ-ը»,- նշեց նա։ Նախարարն ընդգծեց, որ ռեսուրսներով են կոմպենսացվելու էներգիայի աղբյուրները, ապա ասաց, որ ամբողջական հունի մեջ է մտնելու Հրազդնանի 5-րդ բլոկը։ Նա հիշեցրեց, որ Վրաստանից ևս ՀՀ-ն հոսանք է ներկրում, հետևաբար ՀՀ-ն էներգիայով ապահովված կլինի։ Հարցին, թե վերականորոգումից հետո քանի տարի կծառայի ատոմակայանը, նախարարը պատասխանեց. «Ըստ պայմանագրի և փորձագիտական եզրակացությունների՝ 10 տարով ենք երկարաձգելու, բայց ես համոզված եմ, որ ավելին է լինելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր