ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա և դառնալ հակամարտության կողմ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ և չի էլ լինի։ ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային ինքնապաշտպանության համար։ Մենք Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրություն կամ ծրագիր չունենք»,- ասել է Ստոլտենբերգը։