00:00:00

ԵՄ-ին և ԱՄՆ-ին պետք է խնդրել, որ օգնեն վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը, որ օգնեն ազատ արձակել մեր գերիներին ու պատանդներին. Սերժ Սարգսյան

13:18, 04 ապրիլ 2024 Քաղաքականություն

Այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպմանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Բայց հիմա, երբ Արևմուտք և Ռուսաստան այդպիսի առճակատում կա, ապա այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Ինչ-որ լուրեր են պտտվում, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, թե իբր փող են տալու ՀՀ-ին, բայց իմ կարծիքով, Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից, պետք է լինի խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը։ Պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները։ Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր