00:00:00

Եվրոպացի պաշտոնյաները պատմական ճակատագրական վնաս հասցրեցին Հայաստանին ու հայ ժողովրդին. Էդգար Ղազարյան

11:11, 04 ապրիլ 2024 Քաղաքականություն

«Ես ուզում եմ իմ խորն անհանգստությունը և մտահոգությունը հայտնել վերջին տարիներին եվրոպական ինտեգրացիայի հարցում Հայաստանի ունեցած աննախադեպ հետընթացի կապակցությամբ»,- «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով, այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, եվրոպական ինտեգրացիայի հետ  բացարձակապես ոչ մի կապ և առնչություն չունի։

Է. Ղազարյանն ասաց, որ Եվրոպան բավարար ուժ չի ունեցել բռնապետական Թուրքիայի վրա ազդելու և ժամանակակից Եվրոպայի ամենապարզ խնդիրը՝ բաց սահմաններ ունենալ, լուծելու համար։

«Եվրամիությունը նաև իր հովանու տակ վերցրեց՝ չունենալով ոչ մի մանդատ, միջազգայնորեն տված ոչ մի իրավասություն, խախտելով ՍԵՊԱ-ի համաձայնագիրը,  2015 թ. Ռիգայի հռչակագրի դրույթները, որտեղ հղում էր արվում  Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծման մեխանիզմներին, 2021 թվականի դետեմբերի 14-ից իր վրա վերցրեց հայ-ադրբեջանական փոխգործակցությունը և այն հասցրեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի ապօրինի հայտարարության  ստորագրմանը, որով հայաստանյան տարածքներից ապօրինաբար հնձնվեցին Ադրբեջանին։

Եվրոպացի պաշտոնյաները, խախտելով արդեն վավերացված համաձայնագրերի դրույթները, անցան մի կարգավորման, որով պատմական ճակատագրական վնաս հասցրեցին Հայաստանին ու հայ ժողովորդին, այդ նույն համաձայնագրով Հայաստան բերեցին քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բացարձակ ձախողել է իր առաքելության մեջ»,- ասաց Է. Ղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր