1969 թվականից մինչ օրս երբևէ չհիմնանորոգված Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե. ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ և բարձրորակ գույք, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նոր մարզադպրոցը զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք և կունենա 532 անձի համար նախատեսված դահլիճ։
«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները, ինչը կնպաստի սպորտային մարմնամարզության զարգացմանը և նոր հաջողությունների գրանցմանը»,- նշել է Ավինյանը։